Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը արձագանքել է Իսրայելի կառավարության կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը։ «Մենք լիովին մերժում ենք մեր երկրի հասցեին հնչեցված զրպարտությունը մի հանցավոր ցանցի կողմից, որի ձեռքերին է Գազայի 75 հազար անմեղ բնակիչների՝ հիմնականում երեխաների ու կանանց արյունը»,- ասել է Էրդողանը։               
 

Աղոթարան

Աղոթարան
05.05.2017 | 00:29

Արդ, Տե՛ր իմ և Աստվա՛ծ իմ Հիսուս Քրիստոս՝ բարերար, ողորմած, մարդասեր, անոխակալ և անհիշաչար, ընդունի՛ր իմ աղոթքներն ու խնդրվածքները, որ պաղատում և հայցում եմ Քեզնից ինձ ու բոլոր հավատացյալների համար: Երես մի՛ թեքիր աղերսողիցս, այլ խոնարհվի՛ր դեպի աղաչանքներս և լսի՛ր ինձ, Մարդասե՛ր, ցո՛ւյց տուր իմ հանդեպ Քո ընտանի մարդասիրության ողորմությունը և խնայի՛ր ինձ՝ Քո մեղանչած ծառային:


Սուրբ Եփրեմ ԽՈՒՐԻ

Դիտվել է՝ 2516

Մեկնաբանություններ